23627 դիտում
14:07 25-02-2016
Ալավերդիում հրշեջներն ու բժիշկները պայքարում են անօգնական 81-ամյա տատիկի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի 3/10 շենքի 5-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ Կամո Գալինյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի և տեղակալ Աշոտ Տիտանյանի գլխավորությամբ:
Հրշեջ-փրկարարները և ոստիկանները սանդուղքի միջոցով լուսամուտից ներս մտնելով՝ նշված բնակարանում, հատակին անգիտակից վիճակում հայտնաբերել են նույն բնակարանի բնակչուհի, 81-ամյա Նադեժդա Դրոբյազկոյին:
Դեպքի վայր է ժամանել նաև Ալավերդու բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, ովքեր ծեր կնոջը շտապ օգնության մեքենայով օպերատիվորեն տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջ-փրկարարները անջատել են գազօջախը, որի վրա դրված է եղել աման, իսկ միջի ջուրն արդեն գոլորշիացել էր:
Հիվանդանոցից Գ. Շամշյանին հայտնել են, որ կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, կոմատոզ վիճակում, մեջքին ունի պառկելախոցեր և այս պահին հետազոտվում է: Ընկնելու հետևանքով վնասվել է նաև նրա դեմքի ձախ կողմը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+