Անգլիայի հավաքականի նախկին խաղացողը բանտում հավաքարար է աշխատելու
«Սանդերլենդի» ու Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ադամ Ջոնսոնը, որը անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգությունների համար ազատազրկվել էր 6 տարով, բանտում աշխատելու համար շաբաթական 11 ֆունտ կվաստակի:
28-ամյա ֆուտբոլիստը պատիժը կրելու ընթացքում հավաքարար է աշխատելու:
Նշենք, որ «Սանդերլենդում» հանդես գալու ընթացքում Ջոնսոնը վաստակում էր շաբաթական 60 հազար ֆունտ, սակայն նրա դեմ քրեական գործ հարուցելուց հետո ակումբը խզեց պայմանագիրը: