2606 դիտում
10:56 29-03-2016
Հաղարծինում և Գոշավանքում բիզնես մթնոլորտ է. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունք»-ի խմբագրություն էին զանգահարել Դիլիջան քաղաքի մի քանի բնակիչներ և դժգոհում Հաղարծին վանական համալիրում և Գոշավանքում տիրող իրավիճակից: Բնակիչները բողոքում էին, որ Հաղարծին վանական համալիր մեքենայով մուտք գործելու և կայանելու համար պետք է վճարել 300 դրամ: «Գոնե 100 դրամ վերցնեն, բայց 300»,- զայրացած ու զարմացած պատմում էին մեր խմբագրություն զանգահարած քաղաքացիները: Բացի մեքենան կայանելուց, բնակիչների խոսքով, Հաղարծինի հասարակական պետքարանը ևս վճարովի է: «Հետաքրքիր է, Մայր աթոռը տեղյա՞կ է` ինչ է կատարվում»,- հարցնում էին մեզ Դիլիջանի բնակիչները:
Իսկ ահա Գոշավանքում, մեր տեղեկություններով, գործում է փոքր առևտրի օբյեկտ, որտեղ բացի եկեղեցական հուշանվերներից, այլ ապրանքներ են վաճառվում, անգամ մուրաբա: Փորձեցինք պարզաբանում ստանալ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ Մելիքյանից, սակայն ապարդյուն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2768 դիտում
19:23 19-07-2018
Ծեծկռտուք Հաղարծինում
1943 դիտում
11:45 05-05-2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օրը սկսել է Հաղարծինում Սուրբ պատարագով
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1030 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1075 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան