211652_close_icon
views-count6495 դիտում article-date 16:34 28-03-2016

Տիգրան Ուրիխանյանը շրջանության մեջ է դրել կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին մայր օրենք

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը շրջանառության մեջ է դրել մայր օրենքի նախագիծ, որը կոչվում է՝ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին: Նա առաջարկում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի շուրջ առաջացած խնդիրները կարգավորել ն քրեական օրենսդրությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով: Սույն օրենքը կարգավորում է ընկերակից, ծառայողական, բնական ազատության վիճակում բնակվող վայրի, անազատության պայմաններում պահվող վայրի, գյուղատնտեսական եւ այլ մթերատու, սինանտրոպ, մշակութային-հանդիսադիր միջոցառումներին, գիտահետազոտական, բժշկական, փորձարարական նպատակներով օգտագործվող կենդանիների նկատմամբ վերաբերմունքի շուրջ հարաբերությունները։ Սույն օրենքի ազդեցությունը տարածվում է բոլոր կենդանատեսակների նկատմամբ վերաբերմունքի շուրջ հարաբերությունների վրա։ Իսկ ի՞նչ է նախատեսում օրենքի բուն անվանումը: Եվ այսպես, կարդում ենք՝ - կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք. կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք, որը ենթադրում է նրանց պահելու եւ դաստիարակելու, բուծման,օգտագործման, կենդանաբուժական օգնություն ցույց տալու, կենսաբանական եւ անհատական առանձնահատկությունների հիման վրա բնական պահանջմունքների բավարարման ապահովման պարտականությունների բարեխիղճ կատարում, դաժան եւ այլ անմարդկային վերաբերմունքի բացառում: Արգելվում է ենդանիներին դաժանաբար մահացնելը, այիսնքն՝ կենդանիներին մահացնելն առանց դրա համար նախատեսված կենդանաբուժական նշանակության դեղամիջոցների, այդ թվում՝ սահմանված կարգով գրանցված դեղագործական թմրամիջոցների կիրառման, անմարդկային այլ ֆիզիկական եւ քիմիական միջոցներով,: Նախատեսվում է նաև կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի քարոզչության արգելք: Ըստ այդ նախագծ պահանջներիկենդանիներ տիրապետողները պարտավոր են կենդանիների համար ապահովել նրանց կենսաբանական եւ անհատական առանձնահատկություններին համապա-տասխան պայմաններ, բավարարել նրանց սննդի, ջրի, քնի, շարժման, բնականոն վարքի բոլոր պահանջմունքները։ 2. Կենդանիներին վերաբերվելիս արգելվում է. ա)կենդանիներին խոշտանգել, ծեծել, պատճառել վնասվածքներ եւ խեղումներ, հասցնել այլ վնաս, բ) կենդանիներին դաժանաբար մահացնել,բացառությամբ այն դեպքերի, եթե հայտնաբերվել են կատաղությամբ հիվանդ կենդանիներ, բացառությամբ մարդկանց կամ կենդանիներին կծոց հասցրած կենդանիների, որոնց մոտ առկա հիվանդությունը ունի հետազոտության անհրաժեշտություն մեկուսացման եւ կարանտինի ժամանակահատվածի ընթացքում , կամ եթե անհրաժեշտ է դադարեցնել անկենսունակ կենդանու տանջանքները, եթե դրանք չեն կարող դադարեցվել այլ տարբերակներով , կամ եթե նորածին սերնդի մոտ առկա են կյանքի հետ անհամատեղելի բնածին արատներ: Տիգրան Ուրիախանյանն առաջարկում է արգելել նաև.18 տարին չլրացած անձանց կողմից ագրեսիվ մարտական ցեղատեսակների շներ սեփականության իրավունքով կամ համարվել դրանց համար պատասխանատու անձինք։ Առաջարկվում են կարգավորումներ նաև թափառող կենդանիների մասով:

Նմանատիպ նյութեր