Աֆղանստանում հրթիռն ընկել է խորհրդարանի շենքի բակը
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնվող երկրի խորհրդարանի շենքի մոտ հրթիռ է ընկել: Այդ մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Khaama Press-ին:
Ականատեսների վկայությամբ՝ շենքի մոտ պայթել է 3 հրթիռ, որոնցից մեկն ընկել է բակը:
Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ անվտանգության աշխատակիցները մտնում էին շենք: Հայտնի չէ, սակայն, թե հրթիռը որ կողմից է արձակվել:
Առայժմ զոհերի և տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում: