211652_close_icon
views-count3243 դիտում article-date 17:46 27-03-2016

Բակո Սահակյանը այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայրը

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայր եւ մասնակցել գյուղը հարակից լեռնային շրջաններից ներկայիս տարածք տեղափոխելու 50-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Նախագահ Սահակյանը Նորագյուղը համարել է Արցախի հին եւ կայացած բնակավայրերից մեկը, որը շոշափելի ներդրում ունի հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում՝ հավելելով, որ պետությունն այսուհետ եւս հատուկ ուշադրություն է դարձնելու գյուղական բնակավայրերի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմանը: Միջոցառմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր