211652_close_icon
views-count2623 դիտում article-date 16:48 18-01-2021

Ուժեղացված ծառայություն Ասկերանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքների անցակետերում. ԱՀ ոստիկանություն

Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերով պայմանավորված՝ վերոնշյալ համայնքներում սահմանված են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ։ Արցախի ոստիկանությունից տեղեկացնում են, որ ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները սահմանված վայրերում տեղադրված անցակետերում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն՝ հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու և անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով։ ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Սարուխանյանն այցելել է անցակետեր և տեղում հանձնարարականներ տվել ծառայություն իրականացնող ոստիկաններին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ուժեղացված ծառայություն՝ անցակետերում Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում հայտնաբերված կորոնավիրուսի...

Опубликовано Արցախի Հանրապետության ոստիկանություն Понедельник, 18 января 2021 г.

Նմանատիպ նյութեր