Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Մարտի 27-ին, ժամը 11.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում քաղաքացին ընկել է և չի կարողանում մոտենալ, բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերվել է 1927թ. ծնված Վ. Ա.-ն, ում հրշեջ-փրկարարները հատակից տեղափոխել են մահճակալի վրա, հոսպիտալացման կարիք չի առաջացել:


