Վարուժան Սուքիասյան. Միանգամից կարող եմ ասել, որ ֆուտբոլասերը դիտարժան ֆուտբոլ կտեսնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի «Սուտյեսկայի» հետ պատասխան խաղից առաջ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի և հարձակվող Էդգար Մանուչարյանի նախախաղային մամուլի ասուլիս են տվել:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ալաշկերտը» Մոնտենեգրոյում հաղթել էր 1:0 հաշվով:
Հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի «Հանրապետական» ստադիոնում: Մուտքն ազատ է: