211652_close_icon
views-count52619 դիտում article-date 12:45 14-03-2019

Լարված իրավիճակ Երևանում. քաղաքապետարանը Օպերայի մերձակայքում փորձում է շարունակել սրճարանների ապամոնտաժումը, իսկ դրանց մեծ թվով աշխատակիցներ փակել են ճանապարհն ու վանկարկում՝ «Նիկոլ, հեռացիր», «Թողեք աշխատենք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 14-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Օպերայի հարակից տարածքում ապամոնտաժվող սրճարանների մեծ թվով աշխատակիցներ՝ ի նշան բողոքի, փակել են Մաշտոցի պողոտան։ Ժամանած ոստիկանական մի քանի ուժեր, այդ թվում՝ Կարմիր բերետները, փորձում են ազատել փողոցը։ Ցուցարարների ու ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ։ Ցուցարարները բղավում են, որ մինչև վերջ պայքարելու են իրենց իրավունքների համար։ Նրանք նստել են գետնին և հայտարարում են անժամկետ նստացույց։ Մարդիկ նույնիսկ սկսեցին վանկարկել «Նիկոլ, հռացիր» և «Թողեք աշխատենք»։ Այս պահին Երևանի քաղաքապետարանը փորձում է վերսկսել Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Նշենք, որ Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից տարվա սկզբին ծանուցում էին ստացել, որով առաջարկվում էր նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Մաշտոցի պողոտան շարունակում է փակ մնալ։ Oպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման դեմ պայքարող քաղաքացիների կողմից։ Այս պահին ոստիկանները մարդկանց հեռացնում են տարածքից։ Մոտ 3 հոգի բերման է ենթարկվել։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր