211652_close_icon
views-count1151 դիտում article-date 15:07 25-03-2016

Վարույթ է ընդունվել հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ավազակություն կատարելու վերաբերյալ քրեական գործը

2016 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը մուտք է գործել քաղաքացի Մ. Ս.-ի բնակարան և վերջինիս գույքն ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ բռնություն է գործադրել նրա նկատմամբ: Մասնավորապես՝ հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը հարձակվել և հարվածներ է հասցրել Մ. Ս.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր