Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ձնաբքի հետևանքով Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:


