Մահացել է Intel-ի հիմնադիր Էնդրյու Գրոուվը
79 տարեկան հասակում վախճանվել է ամերիկյան Intel կորպորացիայի հիմնադիր Էնդրյու Գրոուվը: Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է ընկերության կայքում:
«Խորապես տխրել ենք Intel-ի տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն Էնդի Գրոուվի վախճանով: Նա անհնարինը հնարավոր է դարձրել՝ ոգեշնչելով մասնագետների, գործարարների մի քանի սերնդի»,-ասված է հայտարարության մեջ:
Գրոուվը ծնվել է 1936 թվականին՝ Բուդապեշտում: 20 տարեկանում նա արտագաղթել է ԱՄՆ, որտեղ ստացել էբարձրագույն կրթություն և 1968 թվականին մի քանի մասնագետների հետ հիմնադրել Intel կորպորացիան:
Intel-ը տեխնոլոգիական ընկերություն է, որն արտադրում է էլեկտրոնային սարքավորումներ և համակարգչային մենատարբեր տեսակի տարրեր: