7677 դիտում
11:42 25-08-2017
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նոր համանախագահ. Ո՞վ է Էնդրյու Շոֆերը. «Ամերիկայի ձայն»
ԵԱՀԿ Մինսկի խմբում Միացյալ Նահանգների նոր համանախագահ Էնդրյու Շոֆերն ունի դիվանագիտական աշխատանքի ավելի քան քառորդ դարի փորձ: 1985-ին ավարտելով հեղինակավոր Յեյլի համալսարանը՝ Շոֆերը այնուհետև միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում է ստանում այդ ոլորտում առաջադեմ Կոլումբիայի համալսարանում:
1991-ից, արդեն որպես Պետքարտուղարության դիվանագետ, Էնդրյու Շոֆերն աշխատում է Քուվեյթում, Բահրեյնում, իսկ 2000-ականներին՝ Ռուսաստանում, Հաագայում և Քաբուլում Միացյալ Նահանգների դեսպանություններում՝ կենտրոնանալով քաղաքական հարաբերությունների վրա:
Հայտարարելով նոր համանախագահի մասին՝ Մինսկի խմբում ԱՄՆ-ի արդեն նախորդ համանախագահ Ռիչարդ Հոգլանդն ընդգծել էր, որ փայլուն ու փորձառու դիվանագետ լինելուց բացի, Էնդրյու Շոֆերն ունի նաև հակամարտությունների կարգավորման գործնական փորձ: 2011-ից 2014-ը Էնդրյու Շոֆերը Կիպրոսում՝ Նիքոսիայում ԱՄՆ-ի փոխդեսպան էր, իսկ 2015-ից Վիենայում Միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատարը:
Էնդրյու Շոֆերն ամուսնացած է, ունի երկու որդի: Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախորդ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի խոսքով, նոր համանախագահը տիրապետում է Լեռնային Ղարաբաղի հարցին ամբողջ խորությամբ.
«Մենք բազմիցս ենք հանդիպել, քննարկումներ ունեցել, այնպես որ՝ նա ունի ամբողջական տեղեկատվությունը, որն ինձ մոտ հավաքվել է վերջին 8 ամիսների ընթացքում: Այնպես որ՝ երկուշաբթի առավոտյան նա կարող է անխափան սկսել աշխատանքը»:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3999642.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
1633 դիտում
11:16 26-03-2022
Մակունցը և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը քննարկել են ԼՂ-ում լարվածության աճն ու զարգացումները
7782 դիտում
21:31 04-10-2017
Բակո Սահակյանն ընդունել է Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերին
1351 դիտում
12:35 18-04-2022
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերին
Այս բաժնից
2224 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2020 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2023 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»