8209 դիտում
23:17 21-03-2016
Հենրիխ Մխիթարյան. Իտալերենին այնքան էլ լավ չեմ տիրապետում, փոխարենը 6 լեզու գիտեմ
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Դոնեցկի «Շախտյորում» իր մրցելույթներին ու թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի հետ հարաբերություններին:
«Շախտյորում» ինձ շատ օգնեց Միրչա Լուչեսկուն: Հեշտ էր, որովհետեւ հանգիստ կարող էի շփվել թիմի բրազիլացի լեգեոներների հետ, քանի որ 13 տարեկանում Սան-Պաուլույում պարապելու ընթացքում պորտուգալարեն էի սովորել:
Լուչեսկուի շնորհիվ սկսեցի նաև իտալերեն սովորել, բայց չեմ կարող ասել, որ լավ եմ այն տիրապետում: Ներկա պահին կարող եմ ազատ շփվել հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պորտուգալերեն և գերմաներեն լեզուներով», ասել է Մխիթարյանը [url=http://gianlucadimarzio.com/calciomercato/borussia-mkhitaryan-a-19-anni-mi-sconsigliarono-il-chievo-juventus-tutto-e-possibile/]Sky Sport Italia[/url]-ի հետ զրույցում:
Նմանատիպ նյութեր
5927 դիտում
21:21 21-01-2022
Ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ. 4rd.am
4982 դիտում
20:08 09-11-2016
Հենրիխ Մխիթարյան. Ես չեմ նահանջելու և մտադիր չեմ հանձնվել
Այս բաժնից
2560 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
3868 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2854 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ