Հավակնորդների մրցաշար. Արոնյանը կրեց առաջին պարտությունը
Շախմատի Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում կրեց իր առաջին պարտությունը:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/03/21/80202/]9-րդ տուրում[/url] Արոնյանը սեւերով խաղում էր աշխարհի նախկին չեմպիոն Անանդի հետ: Պարտիայի միջնամասում Անանդը կարողացավ լավ դիրք ստանալ, եւ թեպետ Արոնյանը երկար ժամանակ բավական սառնասիրտ ու գրագետ պաշտպանվում էր, սակայն հնդիկ գրոսմայստերը չափազանց բարդ ու հետաքրքիր այս պարտիայում կարողացավ հաղթանակ տանել:
Այս տուրի Նակամուրա-Կարյակին, Տոպալով-Սվիդլեր հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի:
Արդյունքում մրցաշարային աղյուսակում տեղի ունեցավ առաջատարների փոփոխություն. այժմ 5,5-ական միավորով առջեւում են Կարյակինն ու Անանդը: Արոնյանը նրանցից ետ է մնում կես միավորով:
Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ վաղը Արոնյանը սպիտակներով կխաղա Տոպալովի հետ: