Հավակնորդների մրցաշար. Արոնյանը տոնեց առաջին հաղթանակն ու միացավ առաջատարներին
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:
Արոնյանը մրցաշարի 3-րդ տուրում սեւերով 50-րդ քայլում ստիպեց անձնատուր լինել բուլղարացի Վեսելին Տոպալովին: Սա, ի դեպ, տուրի միակ արդյունավետ պարտիան էր:
Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանը վաստակեց 2 միավոր եւ Անանդի ու Կարյակինի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
4-րդ տուրում Արոնյանի մրցակիցը ռուսաստանցի գրոսմայստեր Պյոտր Սվիդլերն է: