Հենրիխ Մխիթարյանը` «Աուգսբուրգ»-«Բորուսիա» հանդիպման լավագույն խաղացող
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 27-րդ տուրի «Աուգսբուրգ»-«Բորուսիա» (Դորտմունդ) [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/20/80145/]հանդիպման[/url] (1:3) լավագույն խաղացող:
Whoscored.com մարզական-վիճակագրական կայքը Մխիթարյանը խաղը գնահատել է 8.7 գործակցով, որը ամենաբարձրն է երկու թիմերի բոլոր խաղացողների մեջ:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը այդ հանդիպման 45-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ «Բորուսիան» հաղթեց 3:1:
Նշենք, որ այս մրցաշրջանում Մխիթարյանը Բունդեսլիգայում դարձել է 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: