211652_close_icon
views-count2101 դիտում article-date 10:21 13-10-2019

ԵՄ-ում ԱՄՆ-ի դեսպանը ցուցմունք է տալու Դոնալդ Թրամփի դեմ

Եվրամիությունում ԱՄՆ-ի դեսպան Գորդոն Սոնդլանդը պատրաստվույմ է Կոնգրեսում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ցուցմունք տալ այն մասին, որ նախագահը իրեն խնդրել է հերքել Ուկրաինայի հետ իր պայմանավորվածությունը։ Այդ մասին հայտնում է The Washington Post թերթը՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին։ Թերթի տվյալներով՝ Սոնդլանդը ցուցմունք կտա հաջորս շաբաթ։ Իբրև թե, դեսպանը չի իմացել, թե արդյո՞ք գոյություն ունի Ուկրաինայի հետ Բայդենի հետաքննության գործով զենքի փոխանակման շուրջ պայմանավորվածություն։ Հիշեցնենք, որ Կոնգրեսում դեմոկրատները ցանկանում են իմփիչմենթ սկսել Թրամփի դեմ, քանի որ վերջինս չարաշահում է իր լիազորությունները և միջազգային հարթակում ԱՄՆ-ի ազդեցությունը։ Լուրեր են շրջանառվում այն մասին, որ նա խնդրել է Ուկրաինայի նախագահ Զելենսկուն՝ հետաքննել նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի ոդու գործունեությունը Ուկրաինայում։

Նմանատիպ նյութեր