Ղազախստանում լռության օր է. վաղը տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ
Ղազախստանում այսօր լռության օր է. վաղը տեղի են ունենալու ազգային խորհրդարանի ստորին պալատի ընտրություններ, հայտնում է Tass-ը:
Ներկայիս արտահերթ ընտրություններին մանսակցելու են 6 քաղաքական կուսակցություններ, որոնցից 3-ը ներկայացվել են Մեջլիսի նախորդ գումարման ժամանակ: Դրանք են՝ իշխող «Նուր Օթան» (Հայրենիքի լույս), որի առաջնորդը հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է, դեմոկրատական «Ակ Ժոլ» (Պայծառ ճանապարհ) և Ղազախստանի ազգային կոմունիստական կուսակցությունները:
Պայքարի մեջ են լինելու նաև «Բիրլիք» (Միասնություն), Ազգային դեմոկրատական հայրենասիրական «Աուիլ» (Գյուղ) և Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: