973 դիտում
21:28 17-03-2016
Բժշկական անվճար օգնություն կստանան խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված, հաշմանդամ չճանաչված անձինք
Զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել՝ կազմված վերականգնողական անհատական ծրագրերի շրջանակում կստանան հիվանդանոցային բժշկական անվճար օգնություն և սպասարկում. կառավարությունն այդ նպատակով փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Ներկայում զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվում (այդ անձինք տարեկան կազմում են 70-ից 90 հոգի), ՀՀ գործող օրենսդրության համաձայն, չեն օգտվում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից և սպասարկումից: ՀՀ օրենսդրության մեջ նման խնդրի առկայությունն ստիպում է վերը նշված խմբում գտնվող անձանց փորձել ձեռք բերել հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ՝ հիմնականում նպատակ ունենալով օգտվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից և սպասարկումից:
Առանձին կատեգորիայի զինծառայողների սոցիալական պաշտպանության մակարդակը բարձրացնելու, զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարների համակարգը պարզեցնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես, առաջարկվում է զինվորական կենսաթոշակ ստացող՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցներին տրվող պարգևավճարի չափը սահմանել 12000 դրամ՝ 8000 դրամի փոխարեն, աշխատանքային կենսաթոշակ (նպաստ) ստացող՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցներին տրվող պարգևավճարների չափերը սահմանել 12000 դրամ (5000 դրամի, 7000 դրամի և 8000 դրամի փոխարեն):
Նմանատիպ նյութեր
5638 դիտում
15:13 11-01-2018
Հաշմանդամ դարձած զինծառայողներին վերականգնողական բժշկական օգնություն կտրամադրվի
Այս բաժնից
445 դիտում
19:05 02-05-2024
Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավարն այցելել է ԵՊՀ
472 դիտում
18:52 02-05-2024
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
754 դիտում
18:39 02-05-2024
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է պաշտոնից