Ռոնալդ Կուման. Դի Մարիան անհարգալից վերաբերմունք է դրսևորել «Բարսելոնայի» նկատմամբ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն մեկնաբանել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի խոսքերն այն մասին, թե կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսին փարիզյան ակումբում խաղալու մեծ շանսեր ունի։
«Կարծում եմ՝ Դի Մարիան անհարգալից վերաբերմունք է դրսեւորել «Բարսելոնայի» նկատմամբ։ Մեր ֆուտբոլիստի մասին այդպիսի հայտարարությունները հարգանքի բացակայություն է։
ՊՍԺ-ից չափազանց շատ մարդ է խոսում Մեսիի մասին։ Բացի այդ, մենք առաջիկայում ՊՍԺ-ի հետ հանդիպումներ ունենք»,- ասել է Կումանը:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի 1/8 եզրափակիչում հանդիպելու են ՊՍԺ-ն և «Բարսելոնան»: