Կատաղած ցուլը մի քանի անգամ հարձակվում է երիտասարդ աղջկա վրա. տեսանյութ
Իսպանիայի Պամպլոնա քաղաքում յուրաքանչյուր տարի ցլերին ազատ են արձակում փողոցում:
Երբեմն այդ երթը կարող է ողբերգական ավարտ ունենալ, սակայն չնայած այդ հանգամանքին, մեծ թվով զբոսաշրջիկներ այցելում են Իսպանիա` ականատես լինելու այդ շոուին, որի մասնակիցները չեն դադարում պնդել, որ ցլերի հետ վազելն հետաքրքիր է:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է վազքարշավի կատաղած ցլերից մեկը անսպասելի հարձակվում երիտասարդ աղջկա վրա, ով, կարծես թե շոկից, քարացել և չի շարժվում կանգնած տեղից: