Սիրիայի նախագահի հրամանով ռուս օդաչուներ են պարգևատրվել
Սիրիայի «Խմեյմիմ» ռազմաբազայի ռուս օդաչուները պարգևատրվել են սիրիական բանակի գլխավոր շտաբի ղեկավար Ալի Աբդուլլայ Այուբի կողմից: Այդ մասին հայտնել է «Россия 24» հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ ռուսական զորքերի մի մասը պետք է դուրս բերվի Սիրիայի տարածքից: Պուտինը նշել է, որ առաքելությունը կատարված է և այսուհետ ռուսական զորքերը կիրականացնեն հրադադարը վերահսկելու գործառույթները:
Միևնույն ժամանակ «Խմեյմիմ» ավիաբազան և Տարտուսում ՌԴ ՌՕՈՒ նյութատեխնիկական կետը շարունակելու են իրենց աշխատանքը: