Սիրիայի հարցով տարաձայնություններից ԻՊ-ը միայն կշահի. դե Միստուրա
ՄԱԿ-ում Սիրիայի հարցով հատուկ բանագնաց դե Միստուրայի խոսքով՝ հարկավոր է շտապ ընդհանուր հայտարարի գալ Սիրիայի հակամարտության հարցում, այլապես դրանից «Իսլամական պետությունը» կշահի, The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է նա:
Վերջինս ընդգծել է, որ դրական դինամիկա է նկատում Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնագրի իրագործման մեջ, և թեև հրադադարը գործում է, այդուհանդերձ, այն դեռ շատ փխրուն է:
Նա հավելել է, որ հրադադարի կնքման հիմնական պատճառներից մեկը եղել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ համագործակցությունը այդ հարցում:
Հիշեցնենք, որ հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրվել է փետրվարի 22-ին: