6043 դիտում
09:07 12-03-2016
Վանաձորի քաղաքապետարանը աղբամաններ է գնել՝ հատը 100 հազար դրամով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերը փաստում են, որ մարզային համայնքների վարչակազմերը միջոցներ վատնելու հարցում Երևանի քաղաքաաետարանից փորձում են ետ չմնալ։ Օրինակ՝ Վանաձորի քաղաքապետարանում այս տարի հաջողացրել են աղբամաններ գնել հատը 100 հազար դրամով՝ այդպիսով գերազանցելով անգամ Երևանի քաղաքապետարանի ռեկորդը, որը յուրաքանչյուր աղբամանի համար 78 հազար դրամ Է վճարել։
Վանաձորի քաղաքային իշխանությունները բենզինի գնման հարցում ևս մայրաքաղաքի գործընկերներից «առաջ» են անցնել։ Նրանք ծառայողական ավտոմեքենաների համար ռեգուլյար տեսակի բենզինը գնել են 1 լիտրը 440 դրամով։ Հաշվի առնելով այն փաստը, որ ներկայումս ռեգուլյար տեսակի բենզինը Հայաստանում ամենուրեք վաճառվում Է լիտրը 410 դրամով կարելի Է ենթադրել, որ Վանաձորի քաղաքապետարանում շատ չարչարված կլինեն նման թանկ գնով բենզին գտնելու համար։ Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետարանն արդեն 17 տարի Է՝ Սամվել Դարբինյանի տիրապետության տակ է»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
5097 դիտում
09:29 02-06-2017
Քաղաքապետարանը 300 հազար դրամով բազկաթոռ է գնել, 292 հազար դրամով՝ առյուծի բրոնզե 4 արձանիկներ․ «Ժողովուրդ»
7442 դիտում
09:27 04-10-2019
Երևանի քաղաքապետարանը գերթանկարժեք նստարաններ ու աղբամաններ է գնել․ «Ժողովուրդ»
2040 դիտում
08:42 04-07-2014
Ծիրանի մեկ հատը վաճառել է 80 դրամով․ ՀԺ
Այս բաժնից
2032 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9118 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2155 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան