Ծիրանի մեկ հատը վաճառել է 80 դրամով․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Դավիթաշեն համայնքում երեկ մեր թղթակիցը ականատես է եղել արտասովոր երևույթի. մի քանի կանայք, ըստ երևույթին հարևանուհիներ, «Միրգ, բանջարեղենի» կետից հատով ծիրան են գնել: Վաճառողը մեկ հատ ծիրանը վաճառել է 80 դրամով:
Ցրտահարությունը ծիրանը ոսկու գնի է հասցրել: Երեկ Երևանում ծիրանի 1 կիլոգրամը վաճառվում էր մինչև 2500 դրամով:
Ընդ որում, հաճախ վաճառվում է ոչ թե տեղական, այլ ներկրված ծիրան, և այն, որպես կանոն, ներկայացվում է որպես տեղական»։