7442 դիտում
09:27 04-10-2019
Երևանի քաղաքապետարանը գերթանկարժեք նստարաններ ու աղբամաններ է գնել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը գերթանկարժեք նստարաններ ու աղբամաններ է գնել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ այս գործում քաղաքապետարանը «Նիկոլ Դուման» առևտրային կազմակերպության հետ է համագործակցում:
Օրինակ՝ օգոստոսի 20-ին 82 մլն 200 հազար դրամի պայմանագիր են կնքել այդ կազմակերպության հետ, ձեռք են բերել 500 հատ «Երևան» փայտե և թուջե ձուլվածքով նստարան, որի մեկ հատը 164 հազար 400 դրամ է արժեցել:
Նախկինում էլ, ի դեպ, Երևանի քաղաքային իշխանությունները աղբամաններն են ձեռք բերել նույն «Նիկոլ Դուման»-ից՝ հատը 78 հազար դրամով:
«Ժողովուրդ» օրաթերթը ճշտել է՝ «Նիկոլ Դուման»-ի հիմնադիրներն են քաղաքաշինության նախկին փոխնախարար Կառլեն Գևորգյանը ՀՅԴ-ից, քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական գործող պատգամավոր Վարդան Վարդանյանը և նրանց ընկերը՝ Արսեն Հայրապետյանը:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս գործարքին, ասել է, թե գնման այդ գործընթացում խնդրահարույց դրույթներ կան, և պարզաբանում է պահանջել քաղաքային իշխանությունից, սակայն դեռ պատասխան չի ստացել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6040 դիտում
09:07 12-03-2016
Վանաձորի քաղաքապետարանը աղբամաններ է գնել՝ հատը 100 հազար դրամով. «Ժողովուրդ»
2803 դիտում
20:26 13-01-2020
Երեւանի քաղաքապետարանը ձեռք է բերել 1000 հատ մետաղական աղբամաններ. Հովսեփ Կուբատյան
32294 դիտում
09:50 13-10-2020
Գերթանկարժեք հինգաստղանի հյուրանոցը դարձյալ վաճառքի է հանվել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
2032 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9112 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2155 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան