Մեքսիկայում գովազդային վահանակը ուժգին քամուց ընկել է մեքնենաների վրա. կան ծանր վիրավորներ. տեսանյութ
Մեքսիկայի մայրաքաղաքում ուժգին քամու պատճառով երթևեկելի գոտուն հարակից երկաթե սյունի վրա գտնվող գովազդային հսկա վահանակը սյունի հետ ընկել է ճիշտ այդ պահին այդ հատվածով երթևեկող մի քանի ավտոմեքենաների վրա:
Մեքենաները ճզմվել են ծանր սյունի տակ, ինչի հետևանքով առնվազն 5 հոգի մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են:
Ներկայացնում ենք տեսանյութը: