Յուրգեն Կլոպ. Սա անհավանական խաղ էր. տեսանյութ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0):
«Ամեն ինչ հիանալի էր: Մենք կարող էինք ավելի շատ գոլ խփել առաջին խաղակեսում, սակայն սա կյանք է:
Շատ կարևոր էր երկրորդ գոլը խփել: Իհարկե, սա առաջին խաղն է, սակայն կարևոր էր հաղթել ու մենք դա արեցինք:
Այժմ մենք լավ տրամադրություն ունենք ու ցանկանում ենք առաջ գնալ: Մթնոլորտը պարզապես անհավանական էր, փայլում: Սա այն «Լիվերպուլն» էր, որին ես ճանաչում էի մինչև այստեղ գալը», ասել է Կլոպը: