Իսպանիա. Արազ Օզբիլիզը իր նորամուտը նշեց գոլային փոխանցմամբ. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի վերջին խաղում «Էսպանյոլը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Ռայո Վալյեկանոյին»:
«Ռայո Վալյեկանոյի» կազմում իր նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Վերջինս փոխարինման դուրս եկավ 55-րդ րոպեին եւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ:
Այս պարտությունից հետո «Ռայո Վալյեկանոն» 26 միավորով 17-րդ տեղում է:
[b]Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր
[/b]
«Էսպանյոլ» - «Ռայո Վալյեկանո»՝ 2:1
Աբրահամ Գոնսալես, 12, Էրնան Պերես, 77 - Բեբե, 67