«Սպարտակը» 7:0 հաշվով ջախջախեց «Վոլգային», իսկ Արազ Օզբիլիզը գոլ խփեց. տեսանյութ
Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում Մոսկվայի «Սպարտակը» Նիժնի Նովգորոդում 7:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ «Վոլգայի» նկատմամբ:
«Սպարտակի կազմում առաջին անգամ հենց մեկնարկից խաղադաշտ մտավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզը, որն էլ գեղեցիկ հարվածով դարձավ յոթերորդ գոլի հեղինակը, ինչպես նաև կատարեց 2 գոլային փոխանցում:
«Սպարտակը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ, և ավելի ուշ հայտնի կդառնա նրա հաջորդ մրցակիցը:
Ռուսաստանի գավաթի խաղարկություն, 1/16 եզրափակիչ
«Վոլգա» (Նիժնի Նովգորոդ) - «Սպարտակ» (Մոսկվա)՝ 0։7
Զե Լուիշ, 6, 26, Իվելին Պոպով, 21, 45+1, Սերդար Տասչի, 51, Ալեքսանդր Զոտով, 54, Արազ Օզբիլիզ, 70