Պենտագոնը ծրագրում է ևս մի քանի ռազնաբազաներ տեղակայել Եվրոպայում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Military Times թերթը:
Թերթի աղբյուրի տեղեկացմամբ՝ այդ գաղափարին աջակցել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում Միավորված զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը:
Նա նաև ասել էր, որ անհրաժեշտ է Ռուսաստանի դեմ պաշտպանության միջոցառումներն ամրապնդել: Եթե Վաշինգտոնը հավանության արժանացնի գործողությունների այդ պլանը, ապա Եվրոպա կուղևորվեն ևս մի քանի հազար զինվորականներ, իսկ 1 բրիգադի կազմում զինվորականների թիվը կազմում է 3-5 հազար: