Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը առաջին անգամ նավթ է տեղափոխել Եվրոպա
Monte Toledo նավթային տանկերը պատժամիջոցների չեղարկումից հետո նավթի առաջին խմբաքանակն է հասցրել Եվրոպա, գրում է Bloomberg-ը:
Նշվում է, որ տանկերը բարձված է 1 մլն բարել չմշակված նավթով և կդատարկվի իսպանական Ալխեսիրասա նավահանգստում, CEPSA ընկերությանը պատկանող գործարանում:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտրարարել էին, որ 2016 թվականին երկիրը կունենա 5%-ով տնտեսական աճ: