Իրանը կարող է նավթ մատակարարել Լեհաստանին
Թեհրանում տեղի են ունեցել բանակցություններ Իրանի և Լեհաստանի պատվիրակությունների միջև: Իրանի նավթի փոխնախարար Ամիր Հոսեին Զամանիանիի խոսքով՝ լեհական կողմը ցանկանում է, որպեսզի իրենց երկիր ներկրվի իրանական նավթ:
Բացի այդ, քննարկվել են երկու երկրների միջև նավթային ոլորտում մի շարք նախագծեր կյանքի կոչելուն ուղղված հարցեր:
Այսօր Վիեննայում մեկնարկելու է նաև իրանական միջուկային համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը: Փաստաթղթի մշակման և ներկայացման վերջնաժամկետը այս տարվա հունիսի 30-ն է: