211652_close_icon
views-count3872 դիտում article-date 17:45 05-03-2016

«Բորուսիա»-«Բավարիա» հանդիպումը ուղիղ եթերով կհեռարձակվի աշխարհի 208 երկրում. տեսանյութ

Այսօր Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կկայանա ոչ միայն 25-րդ տուրի, այլ նաև Բունդեսլիգայի ամբողջ առաջնության կենտրոնական հանդիպումը. «Բորուսիա»-«Բավարիա»: Ընդամենը 1 տուր առաջ այս հանդիպումը մարզական առումով չուներ ներկայիս նշանակությունը: «Բավարիան» 8 միավորով առաջ էր, չեմպիոնական ինտրգի մասին ավելորդ էր խոսել: Սակայն 24-րդ տուրից հետո ամեն ինչ փոխվեց. «Բավարիան» տանը սենսացիոն պարտություն կրեց «Մայնցից»` 1:2, «Բորուսիան» դրսում ոչ հիմնական կազմով հաղթեց «Դարմշտատդին» և այս թիմերի միջև միավորների տարբերությունը կրճատվեց 5-ի: Իսկ դա նշանակում է, որ «Բորուսիայի» հաղթանակի դեպքում չեմպիոնական մրցավազքը նոր թափ է հավաքելու: Դորտմունդիցիների համար դա հեշտ գործ չէ, սակայն Խոսեպ Գվարդիոլայի թիմն է, ինչպես պարզվեց, երկաթից չէ: Այնպես որ, մեզ այսօր ֆանտաստիկ դիմակայությու է սպասվում: Հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը հսկայական է: Բավական է ասել, որ խաղը ուղիղ եթերով հեռարձակվելու է աշխարհի 208 երկրներում, ինչը այս թիմերի միջև դիմակայությունների նոր ռեկորդ է: Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21:30-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր