«Յուվենտուսը» Մխիթարյանի և Գյունդողանի համար ներկա կլինի «Բորուսիա»-«Բավարիա» խաղին
«Յուվենտուսը» դիտարկում է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանին ու Իլկայ Գյունդողանին ձեռք բերելու հնարավորությունը:
Այսօր տուրինյան ակումբի ներկայացուցիչները ներկա են լինելու Գերմանիայի Բուդեսլիգայի 25-րդ տուրի «Բորուսիա»-«Բավարիա» հանդիպմանը և ոչ միայն նրա համար, որպեսզի հետևեն մյունխենցիների խաղին, որի հետ անցկացնելու են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը:
Իտալացիները ներկա են լինելու, որպեսզի հետևեն նաև Հենրիխ Մխիթարյանի ու Իլկայ Գյունդողանի գործողություններին, որոնք ամռանը կարող են դառնալ «Յուվենտուսի» տրանսֆերային հիմնական նպատակները: