19324 դիտում
15:33 25-05-2013
Ոգեշնչումն` ընդդեմ հաշվարկի. «Բորուսիա» - «Բավարիա» խաղին ընդառաջ
Վերջապես եկավ այդքան սպասված օրը: Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին հատկապես մեծ անհամբերությամբ և սրտի թրթիռով են սպասում գերմանական ֆուտբոլի երկրպագուները: Մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչում կմրցեն երկու գերմանական ակումբներ: Պատմական իրադարձությունը կկայանա Անգլիայի սրտում: Լոնդոնի լեգենդար «Ուեմբլի» մարզադաշտում հին աշխարհամասի ուժեղագույն ակումբին կորոշեն Դորտմունդի «Բորուսիա»-ն և Մյունխենի «Բավարիա»-ն:
Այս եզրափակիչը թիմերի համար և հատկապես գերմանական ֆուտբոլի համար յուրահատուկ է: 2001 թվականի ի վեր գերմանական ակումբները որևէ եվրագավաթային տիտղոս չեն նվաճել: Վերջին անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել է «Բավարիա»-ն և դրանից անցել է շուրջ 12 տարի: Մյունխենցիները վերջին 4 տարում` 3-րդ անգամ հայտնվում են եզրափակիչում և հատկանշական է, որ վերջին երկու դեպքերում գերմանական ակումբը պարտություններ է կրել վճռորոշ խաղերում: Ինչ վերաբերվում է «Բորուսիա»-ին, ապա դորտմունդյան ակումբը վերջին անգամ եվրագավաթային տիտղոս է նվաճել 16 տարի առաջ, երբ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 3:1 հաշվով առավելության էր հասել «Յուվենտուս»-ի նկատմամբ: Հարկ է նշել, որ նման «չոր ու ցամաք» տարիներ եվրագավաթային մրցաշարարերի պատմության ընթացքում գերմանական ակումբները, երբևիցե չեն ունեցել: Այժմ գերմանական ակումբային ֆուտբոլը երկար տարիների դադարից հետո կրկին գտնվում է իր բարձրունքում:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում մրցելու են գերմանական ֆուտբոլի երկու սկզբունքային մրցակիցներ: Ատելություն թիմերի միջև գոյություն չունի և եթե գոյություն էլ ունենա, ապա ոչ այնքան, որքան դա արտահայտված է «Շալկե»-ի և «Բորուսիա»-ի հարաբերություններում: Վերջին տարիների ընթացքում այս թիմերը միմյանց հետ բազմաթիվ վճռական հանդիպումներ են անցկացրել և արժանիորեն համարվում են գերմանական ֆուտբոլի երկու դրոշակակիրները: Վերջին երեք տարում երկու անգամ «Բորուսիա»-ն ազգային առաջնությունում իր թիկունքում թողեց «Բավարիա»-ին, սակայն այս տարի մյունխենցիները կարողացան Բունդեսլիգայում վերականգնել իրենց դիրքերը և մեկ շնչով հռչակվեցին երկրի չեմպիոն: Նախորդ երկու տարիների չեմպիոն` «Բորուսիա»-ն բավարարվեց երկրորդ տեղով: Եթե ընթացիկ մրցաշրջանում «Բավարիա»-ի և «Բորուսիա»-ի միջև կայացած հանդիպումներում առավելությունը բավարացիների կողմն է, ապա նույնը ասել նախորդ երկու տարիների համար չի կարելի, քանի որ նշված ժամանակահատվածում թիմերի միջև տեղի ունեցած 5 հանդիպումներից` 5-ում հաղթանակ է տոնել Ռուր շրջանը ներկայացնող ակումբը: Ընդ որում դրանցից մեկը մյունխենցիների համար ավարտվեց 2:5 հավով ջախջախիչ պարտությունով և դա 2012թ Գերմանիայի գավաթի եզրափակիչ հանդիպումն էր:
Այսօրվա խաղից առաջ «Բավարիա»-ն իհարկե կփորձի չվերհիշել այդ մղձավանջային հանդիպումների շարքը: Ընթացիկ մրցաշրջանում թիմերի միջև կայացած 4 հանդիպումներից`2-ում մյունխենցիները արդեն ապացուցել են, որ իրենց համար այդ տխուր ժամանակները արդեն անցյալում են:
Բնականաբար այդ առումով այլ կարծիքի են դորտմունդցիները, ովքեր լի են վճռականությամբ, ևս մեկ անգամ «հաշիվները մաքրել» իրենց վաղեմի մրակցի նկատմամբ և վերջիվերջո երկար դադարից հետո բաղձալի գավաթը վերադարձնել Դորտմունդ:
Ընթացիկ մրցաշրջանում Հայնկեսի թիմը նման է անխափան մեքենայի, որի բոլոր խաղային օղակները գործում են ներդաշնակորեն: Ւ տարբերություն «Բավարիա»-ի` «Բորուսիա»-ի մոտ խաղային խնդիրները ակնհայտ են: Կլոպի թիմի համար ընթացիկ մրցաշրջանում «աքիլեսյան գարշապար» է դարձել պաշտպանությունը: Բացի այդ «Բորուսիա»-ն չունի պահետսայինների երկար և որակյալ նստարան, որն ունի «Բավարիա»-ն: Այդ պատճառով Կլոպի համար շատ դժվար է փոխարինել իր վնասվածք ստացած առաջատարներին: Այսօր վնասվածքի պատճառով իր թիմին չի կարողանա օգնել թիմի առաջատարներից` Մարիո Գյոտցեն, իսկ Մաթս Հումելսը խաղադաշտ դուրս կգա վնասվածքով: Սակայն «Բորուսիա»-ն ունի մեկ այլ առավելություն` դա ամուր հոգեբանությունն է, որի շնորհիվ դորտմունդցիները կարողանում են «ճզմել» իրենց մրցակիցներին: Թեկուզ հիշենք 1/4 եզրափակիչում «Մալագա»-ի հետ պատասխան խաղը, երբ անհույս իրավիճակում Կլոպը իր սաներին առաջ մղեց և խաղի վերջին երկու րոպեների ընթացքում խփելով երկու գոլ` «Բորուսիա»-ն հաղթեց «Մալագա»-ի արգելքը:
«Բավարիա»-ի հետ չար կատակ կարող է խաղալ հոգեբանական իրավիճակը, եթե իհարկե նրանք խաղի ընթացքում հայտնվեն հետապնդողի դերում և սկսեն մտածել, որ կատարվում է այն, ինչ կատարվում էր նախորդ երկու եզրափակիչների ընթացքում:
Անկախ ամեն ինչից եզրափակիչում միմյանց հետ կբախվեն երկու արժանի և հավասարազոր թիմեր, որոնք իրենց ցուցադրած խաղով հիացնում են ողջ ֆուտբոլային աշխարհին: Եզրափակչին հաշված ժամեր են մնացել և հուսանք, որ կհաղթի ուժեղագույնը:
[b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
10728 դիտում
21:18 28-04-2018
«Բավարիան» «Ռեալի» հետ խաղին ընդառաջ վերջին 23 տարում ամենաերիտասարդ կազմն է դուրս բերել Բունդեսլիգայի խաղին
1539 դիտում
20:10 11-03-2014
«Բավարիա» - «Արսենալ» խաղին ընդառաջ
1636 դիտում
14:10 25-02-2014
Չեմպիոնների լիգա. «Զենիթ» - «Բորուսիա» խաղին ընդառաջ. տեսանյութ
Այս բաժնից
2680 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2458 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3127 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից