ԵԿՄ-ականներն Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ այցելեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն՝ Գրետա մայրիկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ մեծ թվով եռասերունդ երկրապահական ընտանիքի անդամներ այցելեցին Սպարապետի տուն, Գրետա մայրիկին և Զավեն հայրիկին:
Սպարապետի ծնողներին պարգևատրեցին 5-րդ բրիգադի 25-ամյակի հոբելյանական մեդալով, ծաղիկներ նվիրեցին, ինչպես նաև շնորհավորեցին ՀՀ ազգային և Արցախի հերոսի ծննդյան օրն ու փաստեցին որ նրա գործը շարունակվում է:
Երկրապահները ծաղկեդրում կատարեցին Սպարապետի տուն-թանգարանի դիմաց կանգնեցված Սպարապետի արձանի մոտ և շրջեցին թանգարանում:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի