211652_close_icon
views-count1925 դիտում article-date 20:58 04-03-2016

Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների հանդիպումը՝ մարտի 6-ին

Այսօր՝ մարտի 4-ին, Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները սկսել են մարզական հավաքները ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Մարտի 6-ին՝ ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ստուգողական հանդիպում Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների միջև: Հանդիպման մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր