Ռուսաստանի հավաքականի ու «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ տեսակետ է հայտնել, որ մադրիդցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մասամբ ճիշտ է` Իսպանիայի առաջնությունում «Ատլետիկայից» կրած պարտությունից (0:1) հետո քննադատելով թիմակիցներին:
«Միգուցե, այստեղ կարելի է Կրիշտիանուի հետ համաձայնվել և խոստովանել, որ որոշ խաղացողներ չպետք է «Ռեալում» խաղան: Բայց չէ՞ որ նա էլ այդ խաղում երկու պահ բաց թողեց, որը կարող էր իրացնել ցանկացած ֆուտբոլիստ: Մինչև ուրիշներին քննադատելը նախ պետք է քո մեջ խնդիրը տեսնես», ասել է Կապելոն: