Saudi Arabian ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի օդաչուն մահացել է վայրէջքի պահին
Saudi Arabian Airlines օդանավի անձնակազմի հրամանատարը վայրէջքի պահին սրտի կաթվածից մահացել է: Այս մասին հայտնում է Airlive.Net-ը:
Հայտնի է, որ օդանավը կատարել է Բիշա- Էր Ռիադ չվերթը, իսկ օդանավում այդ պահին եղել է 220 ուղևոր:
Օդանավում գտնվող 2-րդ օդաչուն վթարային վայրէջք է կատարել և բարեհաջող իջեցրել օդանավը:
Saudi Arabian Airlines ավիաընկերությունում հայտնել են, որ 2-րդ օդաչուն իրեն չի կորցրել և վարպետորեն է կատարել բոլոր գործողությունները: