Մահացել է հայտնի դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան
Մոսկվայի հիվանդանոցներից մեկում այսօր` մարտի 3-ին, 77 տարեկանում մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ, խորհրդային տարիներին հայտնի դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան։
Դերասանուհին գտնվում էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ հայտնվել էր սրտի հետ կապված խնդիրների պատճառով:
Դերասանուհին հոսպիտալացվել էր փետրվարի 27-ին սրտի կաթված ախտորոշմամբ:
Նրա տաղանդը բացահայտվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «12 աթոռ», «Պոկրովյան դարպասներ», «Այս ուրախ մոլորակը», «Կտոր մը երկինք» և այլն: Կրաչկովսկայան նկարահանվել է մոտ 100 ֆիլմերում: