211652_close_icon
views-count4899 դիտում article-date 23:19 11-10-2014

Մահացել է ռուս հայտնի դերասանուհի Ալյոնա Կուզնեցովան

Կյանքի 37-րդ տարում մահացել է ռուսական կինոյի հայտնի դերասանուհի Ալյոնա Կուզնեցովան: Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ռուս դերասան և Կուզնեցովայի մտերիմ ընկեր Դենիս Մատրոսովը: Դերասանուհուն մահացած գտել են իր բնակարանում: Մահվան հանգամանքներն անհայտ են և կբացահայտվեն բժշկական փորձաքննությունից հետո: Ա. Կուզնեցովան նկարահանվել էր «Սեր՝ անցյալից», «Հետք», «Կուլագինը և գործընկերները» սերիալներում, ինչպես նաև «Դուստրը» և «Լռությունն ունկնդրելիս» ֆիլմերում: Նա ամուսնացած էր, ուներ փոքրիկ դուստր:

Նմանատիպ նյութեր