Թունիսում ահաբեկչություններ են կանխվել
Թունիսում ձերբակալվել են 32 իսլամիստ-զինյալներ, որոնց մի մասը կռվել է Սիրիայում: Իրավապահների տվյալներով, իրենց հաջողվել է կանխել մի քանի ահաբեկչություններ, որոնք իսլամիստները ծրագրում էին իրականացնել ոստիկանական բաժանմունքների հարեւանութամբ, կայարաններում եւ բնակելի թաղամասերում:
Ահաբեկիչների ձերբակալման օպերացիան 3 օր է տեւել: Բացի այդ, Ալժիրի հետ սահմանին մի քանի զինյալներ են ոչնչացվել: