Աֆղանստանում ահաբեկչական պայթյունից երեխաներ են մահացել
Առնվազն 4 երեխա է մահացել Աֆղանստանի արևմտյան Ֆարահ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով: Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Վերջին ամիսներին այդ երկրում իրավիճակն էապես վատթարացել է: «Թալիբան» ծայրահեղական խմբավորումը, որն ավելի վաղ վերահսկում էր երկրի զգալի տարածքը՝ մասնավորապես գյուղական բնակավայրերը, այժմ սկսել է մեծ գրոհներ իրականացնել խոշոր քաղաքների վրա:
Բացի այդ, ակտիվացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, ինչը երկու ահաբեկչական խմբովորումների միջև լարվածությունէ առաջացրել: Դեռևս մի քանի ամիս առաջ «Թալիբան»-ի առաջնորդները նամակ էին ուղարկել ԻՊ-ին՝ պահանջելով չմիջամտել իրենց «գործերին»: