Պակիստանում հասարակական այգում ահաբեկչական պայթյունից զոհերի թիվը հասել է 69-ի. 23-ը երեխաներ են
Պակիստանում նախօրեին մահապարտ ահաբեկչի կողմից Լախոր քաղաքի հասարակական այգում իրականացրած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 69-ի, հաղորդում է Xinhua գործակալությունը:
Նշվում է 300-ից ավելի մարդու վիրավորվելու մասին: Նրանցից շատերը կանայք ու երեխաներ են:
Լախորի ոստիկանության կոորդինատոր Ուսմանի խոսքով՝ մահացել է 23 երեխա, ևս 56 երեխաներ տեղափոխվել են հիվանդանոցներ: Շատերը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: