211652_close_icon
views-count85411 դիտում article-date 10:14 29-02-2016

Կրակոցներ Երևանում. Ավանի հոգեբուժարանի ճանապարհին 6 անգամ կրակել են 25-ամյա երիտասարդի վրա. դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 7 պարկուճ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր` փետրվարի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում հրազենային վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Երևան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` ավագ քննիչ Սպարտակ Պողոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Երևան քաղաքի Նոր Արեշ 19 փողոցի 32 տան բնակիչ, 25-ամյա Արթուր Լևոնի Գևորգյանն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վերջինս ստացել է հրազենային 6 վնասվածք, 2-ը՝ թափանցիկ, իսկ 4-ը` մարմնի տարբեր մասերում: Նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և այս պահին վերակենդանացման բաժանմունքում բժիշկները անում են ամեն հնարավորը` նրա կյանքը փրկելու համար: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր օր.-ի 34 -104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երիտասարդը հրազենային վնասվածքները ստացել է Աճառյան փողոցից դեպի հոգեբուժարան տանող ճանապարհահատվածում, որտեղից ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 7 հատ պարկուճ: Ոստիկաննությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` հանցագործությունը բացահայտելու, դեպքի հանգամանքները պարզելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ: *** 15:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանության աշխատակիցները Միչուրինի փողոցում՝ ոստիկանության Էրեբունու բաժնի և Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության մոտ հայտնաբերել են Opel Astra մակնիշի 60 AM 101 համարանիշի ավտոմեքենա, որի աջ կողային ապակին փշրված է, ավտոմեքենայի մեջ և ավտոմեքենայի վրա կան արյան հետքեր: Այս պահին տարածքը հսկվում է ոստիկանոթյան Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից, մինչև նշված վայր կժամանեն ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները: Կան տեղեկություններ, որ վիրավորը հրազենային վնասվածքները ստացել է նշված ավտոմեքենայի մեջ: [b]Հայտնաբերված Opel Astra մակնիշի ավտոմեքենան [/b] [img]/ups/images/0023826001456748051813452.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր