211652_close_icon

Վիշապը, Փիղը և Արջը հանդես եկան միասին․ Սուրեն Սուրենյանց

views-count856 դիտում article-date 21:00 31-08-2025
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

Վիշապը, Փիղը և Արջը հանդես եկան միասին

Յոթ տարվա դադարից հետո Հնդկաստանի վարչապետ Մոդին առաջին անգամ այցելեց Չինաստան։

Համատեղ հանդիպմանը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է․
«Աշխարհը շարժվում է դեպի վերափոխում… Վիշապն ու Փիղը պետք է միասնություն կազմեն»։
Ալյասկայից հետո Ռուսաստանի նախագահ Պուտին ևս մեկնում է Պեկին՝ ամբողջացնոլով այն փաստը, որ Ռուսաստանի միջազգային մեկուսացումը հաղթահարված է։

Թրամփի նախաձեռնած առևտրային պատերազմը ստիպեց Հնդկաստանին մերձենալ Պեկինին։
ՇՀԿ գագաթնաժողովը վերածվեց հարթակի, որտեղ Վիշապը, Փիղը և Արջը հանդես եկան միասին՝ ազդարարելով, որ ԱՄՆ-ի բացարձակ դոմինացիայի փուլն ավարտվում է։

Աշխարհը մտնում է բազմաբևեռության նոր դարաշրջան։

Նմանատիպ նյութեր