211652_close_icon
views-count792 դիտում article-date 14:29 04-03-2016

Ներկայացվեցին ոստիկանության Արագածոտնի և Շիրակի մարզային վարչությունների նորանշանակ պետերը

Մարտի 3-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը աշխատանքային այցով Արագածոտնի և Շիրակի մարզերում էր: Հունան Պողոսյանը ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռոման Կիրակոսյանին, իսկ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում՝ վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանին: Ներկայացնելով ոստիկանության մարզային վարչությունների նորանշանակ պետերին՝ Հունան Պողոսյանը համակարգի բարեփոխումների համատեքստում կարեւորեց ոստիկանության ծառայողների մասնագիտական պատրաստականությունը, աշխատանքային կարգապահության բարձր մակարդակի անհրաժեշտությունը և համոզմունք հայտնեց, որ վարչությունների և ենթակա ստորաբաժանումների անձնակազմերը կշարունակեն կատարել իրենց առջև դրված կարևորագույն խնդիրները: Խորհրդակցությունների ավարտին Հունան Պողոսյանը վարչությունների պատասխանատուներին տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր